Նուբարաշենի աղբահանության խնդիրը

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Էրեբունու ամրոցից, ուր տարեկան այցելում է մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ, կարելի է նկատել Նուբարաշենի բլուրներին ձուլված աղբավայրից բարձրացող սպիտակ ծուխը։ Տպավորությունն այնպիսին է, կարծես, 2800 տարեկան ամրոցից քիչ հեռու կա գործող հրաբուխ, որն ամեն վայրկյան կարող է ժայթքել։ Զբոսաշրջության տեսանկյունից տեսարանը գուցեև հետաքրքրաշարժ է, մինչդեռ իրականությունը՝ զարհուրելի։ Նուբարաշենի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոննա աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։

Իրավիճակ

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը ձեւավորվել է 1950-ականներից, չի ստեղծվել որեւէ նախագծով, ուղղակի տվյալ տարածքն առանձնացվել է քաղաքային աղբը կուտակելու նպատակով։ Եվ, փաստացի, ավելի քան 60 տարի մայրաքաղաքի տարբեր անկյուններից հավաքված կենցաղային թափոնների մեծ մասը կուտակվում է հենց այստեղ։ Խոսքը օրական 10 կամ 20 պարկ աղբի մասին չէ, այլ տարեկան՝ 300,000 տոննա թափոնի։ Իսկ աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որեւէ չափորոշիչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաեւ հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ եւ պատճառ դառնում մշտական բռնկումների։ Իսկ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։

Պաշտոնական տեղեկության համաձայն, աղբավայրի մի փոքր հատվածում կենսագազ է օգտահանվում՝ արտանետվող մեթանի քանակը մասամբ նվազեցնելու նպատակով։ Նուբարաշենի աղբավայրը էրեբունի եւ Նուբարաշեն բնակելի թաղամասերից 2-3 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաքի կենտրոնից՝  9-10 կմ:

Նուբարաշենի եւ Էրեբունու պոլիկլինիկաներում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի եւ տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ: Որպես պատճառ՝ մասնագետները նշում են Երեւանում էկոլիոգիական վատթարացող վիճակը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշենի աղբավայրը, թեեւ զուտ աղբավայրի ազդեցությունը բացահայտելուն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել։

Այս աղբավայրի վտանգը կայանում է նաեւ նրանում, որ նրա «բարիքներից» օգտվում է օրական 160-200 մարդ, որոնց համար այս վայրը դարձել է հիմնական ապրուստի միջոց։ Ոչ ֆորմալ ձեւով նրանք են այս աղբավայրի տեսակավորողները, ովքեր առանձնացնում են ապակե շշերը, պլաստմասե եւ մետաղական իրերը, ջարդոնները, փաթեթավորման նյութերը, ինչպես նաեւ մթերային թափոնները, այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը, նրանց կարծիքով, հնարավոր է օգտագործել կամ հանձնել/վաճառել քաղաքի համապատասխան «աղբի» ընդունման կետերին, որոնք էլ իրենց հերթին տվյալ հումքը վերավաճառում են համապատասխան ընկերություններին։ Եվ այս ամենն արվում է՝ չպահպանելով անվտանգության կանոնները, առանց համապատասխան հագուստի, եւ հաճախ ընդունելով առողջության համար վտանգավոր մթերքի մնացորդներ կամ ժամկետանց մթերք։ Պարզ չէ նաեւ, թե հավաքված հումքը, ի վերջո, ինչ նպատակներով է օգտագործվում, եւ որ ընկերությունների միջոցով է սպառվում։ Սակայն այստեղ կարեւոր է նշել, որ այս բիզնեսով զբաղվում է հասարակության ծայրահեղ աղքատ խավը, ինչը բարդացնում է խնդիրը, քանի որ վերջիններիս աղբավայրից մեկուսացնել հնարավոր է նրանց համար նախապես եկամտի այլընտրանքային աղբյուր ստեղծելուց հետո միայն։

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ ներկայումս Նուբարաշենի աղբավայրում կոշտ կենցաղային թափոնների ընդունումն ու մշակումն իրականացվում է  «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ–ի կողմից, որին վարձակալությամբ հատկացվել է 31,1 հեկտար տարածք։ Այս կազմակերպությունում պաշտոնապես գրանցված աշխատողներն ընդամենը 6-ն են:

Պատմական ակնարկ

2014 թ-ից Երեւան քաղաքի աղբահանության կազմակերպումն իրականացնում է լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը։ Ընկերությունն իր աշխատանքերը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանից, իսկ այսօր արդեն նույն ծառայությունը մատուցում է նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Մայրաքաղաքից հավաքված ողջ կենցաղային աղբը տեղափոխվում է հիմնականում Նուբարաշենի եւ, որոշ չափով, նաեւ Աջափնյակի եւ մայրաքաղաքից դուրս գտնվող Մասիսի աղբավայրեր: Աջափնյակի աղբավայրը Երեւանի երկրորդ քաղաքային աղբավայրն է, որն առաջացել է տարերայնորեն եւ կրկին միայն աղբի կուտակման գործառույթ է իրականացնում: Ըստ քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար: Աղբավայրի շինաղբի հատվածը շահագործում է «Դավարս» ՍՊԸ, որը 1 պարկ շինաղբը 250 դրամով տեղափոխում է աղբավայր:

1985-2015թթ. տվյալների համաձայն` Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվել ընդհանուր առմամբ շուրջ 9,5 միլիոն տոննա թափոն (խմբ․՝ 1990թ․-ի տվյալ չկա)։ Սակայն բնապահպան Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ, տվյալ վիճակագրությունը չի արտահայտում աղբի ծավալների իրական պատկերը: Ampop.am-ի հետ զրույցում բնապահպանը նշում է՝ 90-ական թվականներին աղբահանությունն անկանոն է եղել եւ չի կառավարվել, իսկ 2000-ականներին Երեւան քաղաքում շինարարության ծավալների աճի արդյունքում մեծ քանակով շինարարական աղբ է արտադրվել, որն, ըստ էության, արտահայտված չէ վիճակագրական տվյալներում: Մինչդեռ վիճակագրության մեջ պետք է արտահայտիչ ձեւով երեւար այդ տարիների աղբի ծավալների աճը:

Պատկերից ակնհայտ երեւում է, որ կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է այնպիսի թափոններից, որոնք չեն ենթարկվում կենսաքայքայման՝ ձեւավորելով կայուն աղտոտում, ինչն էլ կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ Տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրի թափոնների կազմը փոփոխության է ենթարկվել: Ըստ «ԷկոԼուր» կայքի՝ մթերային թափոնների մասնաբաժինը կրճատվել է, մինչդեռ պլաստիկ թափոններն ավելացել են 10 անգամ։ Մյուս թափոնների մասնաբաժինը մնացել է նույնը։

2013թ-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում առկա էր աղբահանության խնդրի լուծումը։ Ծրագրով նախատեսվում էր, որ 5 տարվա ընթացքում կհիմնվի աղբի տեսակավորման եւ վերամշակման ձեռնարկություններ, ինչն այդպես էլ չիրականացվեց: Այս տարվա մարտին «ԷկոԼուր» կայքին տված հարցազրույցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը տեղեկացնում է, որ ըստ 2014թ․ կատարված հաշվարկների՝ Նուբարաշենի աղբավայրում տեսակավորման տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է, ի տարբերություն դրա համար պահանջվող ֆինանսական միջոցների: Մինչդեռ աղբի վերամշակումը կարող է տնտեսապես շահավետ լինել՝ գրավիչ դառնալով նաեւ ներդրողների համար։ Սակայն ըստ փոխքաղաքապետի՝ միջազգային դոնոր կառույցների կարծիքով՝ այդ գործընթացը կազմակերպելու համար միայն ներդրողի կողմից ֆինանսավորումը բավարար չէ։

ԻՄ ԱՌԱՋԱՐԿԸ Եթե ես ունենայի միջոցներ կկառուցեի աղբի վերամշակման գործարան: Տարածքը կցանկապատեի, աղբը կտեսակավորեյի և աղբը կվերամշակեյի համապատասխան վայրում: Ես կգնեի այնպիսի աղբի մեքենաներ, որ աղբը լցնելուց միանգամից սկսեր վերամշակել: Կհետև էի, որ մեքենաները ճիշտ ժամանակին հավաք են աղբը: Իմ կարծիքով պետք է աղբը տեսակավորել յուրաքանչյուր իր նետել իր համապատասխան տեղում:

Վայոց ձորի մարզի Արենի գյուղ

Արենի, գյուղ ՀայաստանիՎայոց ձորի մարզում[2]։ 1946 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։ Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ։ Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։

Կլիման

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Արենիի բարիքներից
Գինու կարաս

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտումզոհված համագյուղացիների հիշատակին։

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և ակնկալելի է, որ փառատոնը կնպաստի տեղում միջազգային զբոսաշրջության զարգացմանը։

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արենիի գինու փառատոն
Արենի գինու փառատոն 2014
Արենի գինու փառատոն 2014

ՏնտեսությունԽ

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբանասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից էխաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։

Արփա գետ
Մեղվապահությունը Արենիում
Արենի
Գյուղի բնակիչները

Հղումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Քոլեջի կայքը

Դասավանդողների բլոգներ

Թամար Ղահրամանյան

Սամվել Թամազյան

Մանիկ Պողոսյան

Նելլի Գեղամյան

Անահիտ Մելքոնյան

Մարինե Մկրտչյան

1.2 կուրսի

Ուսանողների բլոգներ

  1. Թերեզա Ավդալյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  2. Մարիա Բուդոյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  3. Գայանե Գևորգյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  4. Անիտա Գևորգյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  5. Գոհար Թևոսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  6. Մերի Համբարձումյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  7. Գայանե Մարգարյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  8. Կարինե Ներսիսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  9. Վարդուհի Սաղաթելյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  10. Սյուզաննա Տեր-Պետրոսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  11. Սամվել Արզումանյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  12. Գոռ Բաղդասարյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  13. Հայկ Մկրտչյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  14. Ֆերդինանդ Մկրտչյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  15. Նարեկ Մնացականյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  16. Վաչագան Նահապետյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  17. Նարեկ Հարությունյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  18. Արամայիս Ալեքսանյան (Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ)
  19. Տիգրայժն Մանուկյան(Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ)
  20. Լիլիա Սոսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  21. Մարիամ Վարդանյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)

Գործնական աշխատանք

  • Հյուսվածք
  • Գոյացնող հյուսվածք
  • Հիմնական հյուսվածք
  • Ծածկող հյուսվածք
  • Փոխադրող հյուսվածք
  • Մեխանիկական հյուսվածք
  • Էպիթելային հյուսվածք
  • Շարակցական հյուսվածք
  • Մկանային հյուսվածք
  • Նյարդային հյուսվածք 1. Միևնույն ծագում ունեցող, կառուցված և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։ 2․Գոյացնող հյուսվացքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են։ Դրա շնորհիվ բույսն աճում է և երկարությամբ, և հաստությամբ։ Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացնող հյուսվածքը ապահովում է բույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում և արմատներում գտնվողները՝ ըստ հաստության։

    3․ Հիմնական հյուսվացքը բույսի օրգանիզմում կատարում է նյութերի սինթեզ և պահեստավորում։ 4․ Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից։ Այս հյուսվածքը կազմված է ինչպես կենդանի, այնպես էլ մահացած բջիջներից։ Բույսերի տերևներն ու երիտասարդ ընձյուղները ծածկված են կենդանի բջիջներով, իսկ արմատներն ու ցողունները՝ մահացած բջիջներով։ 5․Փոխադրող հյուսվածքը կազմված է անոթներից և մաղանման խողովակներից։ Այն իրականացնում է նյութերի վերընթաց և վարընթաց հոսքը՝ ջուր և սննդանյութեր մատակարարելով բույսի բոլոր օրգաններին։ 6․  Մեխանիկական հյուսվածքը բույսին տալիս է ամրություն և ճկունություն։ Այն հաճախ անվանում են նաև հենարանային հյուսվածք։ Դրանց բջիջների պատերը խիստ հաստացած, փայտացած են։ 7․ Կենդանիների օրգանիզմներում ծածկեղ հյուսվածքի դերը կատարում է էպիթելային հյուսվածքը։ Այն պատում է կենդանի օրգանիզմն արտաքինից և բոլոր ներքին օրգանների խոռոչները։  8․ Շարակցական հյուսվածքըկատարում է հենարանային և պաշտպանական դեր։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։ 9․ Կենդանիների կարևոր հատկությունը նրանց շարժվելու ունակությունն է։ Կենդանիների մեծ մասի շարժումը պայմանավորված է մկանների կծկմամբ, որոնք կազմված են մկանային հյուսվածքից։ 10․ Նյարդային հյուսվածքը ձևավորում է կենդանիների նյարդային համակարգը։

Գործնական աշխատանք

Առաջադրանք՝ Գտնել դասագրքի 98 – 100 էջերում տրված հետևյալ տերմինների նշանակությունը և գրառել այն բլոգներում յուրաքանչյուր տերմինի դիմաց:

  1. Հյուսվածքներ

1.Միևնույն ծագում ունեցող, կառուցվացքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք.

2.Գոյացնող հյուսվածք

2.Գոյացնող բջիջները այն ջիջներն են որոնք անբողջ կյանքի ընթացքում կիսվում են:

3.Հիմնական հյուսվածք

3.Հիմնական հյուսվացքը բույսի օրգանիզմում կատարում է նյութերի սինթեզ և պահեստավորում:

4.Ծածկող հյուսվածք

4.Այս հյուսվածքը կազմված է ինչպես կենդանի, այնպես էլ մահացած բջիջներից:Պատում է բույսի բոլոր օրգանները պաշտպանելով արտաքն շերտից:

5.Փոխադրող հյուսվածք

5.Փոխադրող հյուսվածքը կազմված է անոթներից և մաղանման խողովակներից:Այն իրականացնում է նյութերի վերընթաց և վարընթաց հոսքը:

6.Մեխանիկական հյուսվածք

6.Մեխանիկական հյուսվացքը բույսին տալիս է ամրություն և ճկունություն:Այն հաճախ անվանում են նաև հենարանային հյուսվացք:

7.Էպիթելային հյուսվածք

7. Կենդանիների օրգանիզմներում ծածկող հյուսվածքի դերը կատարում է էպիթելային հյուսվածքը:Այն պատում է կենդանու օրգանիզմն արտաքինից և բոլոր ներոին օրգանների խոռոչները:

8.Շարակցական հյուսվածք

8.Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանկան դեր:

9.Մկանային հյուսվածք

9.Կենդանիների մեծ մասի շարժումը պայմանավորված է մկանների կծկմամբ,որոնք կազմված են մկանայիմ հյուսվածքից:

10.Նյարդային հյուսվածք

10.Նյրդայն հյուսվածքը ձևավորում է կենդանիների նյարդայն համակարգը: