Վայոց ձորի մարզի Արենի գյուղ

Արենի, գյուղ ՀայաստանիՎայոց ձորի մարզում[2]։ 1946 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։ Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ։ Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։

Կլիման

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Արենիի բարիքներից
Գինու կարաս

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտումզոհված համագյուղացիների հիշատակին։

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և ակնկալելի է, որ փառատոնը կնպաստի տեղում միջազգային զբոսաշրջության զարգացմանը։

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արենիի գինու փառատոն
Արենի գինու փառատոն 2014
Արենի գինու փառատոն 2014

ՏնտեսությունԽ

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբանասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից էխաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։

Արփա գետ
Մեղվապահությունը Արենիում
Արենի
Գյուղի բնակիչները

Հղումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Քոլեջի կայքը

Դասավանդողների բլոգներ

Թամար Ղահրամանյան

Սամվել Թամազյան

Մանիկ Պողոսյան

Նելլի Գեղամյան

Անահիտ Մելքոնյան

Մարինե Մկրտչյան

1.2 կուրսի

Ուսանողների բլոգներ

  1. Թերեզա Ավդալյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  2. Մարիա Բուդոյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  3. Գայանե Գևորգյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  4. Անիտա Գևորգյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  5. Գոհար Թևոսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  6. Մերի Համբարձումյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  7. Գայանե Մարգարյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  8. Կարինե Ներսիսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  9. Վարդուհի Սաղաթելյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  10. Սյուզաննա Տեր-Պետրոսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  11. Սամվել Արզումանյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  12. Գոռ Բաղդասարյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  13. Հայկ Մկրտչյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  14. Ֆերդինանդ Մկրտչյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  15. Նարեկ Մնացականյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  16. Վաչագան Նահապետյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  17. Նարեկ Հարությունյան (Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում)
  18. Արամայիս Ալեքսանյան (Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ)
  19. Տիգրայժն Մանուկյան(Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ)
  20. Լիլիա Սոսյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)
  21. Մարիամ Վարդանյան (Հագուստի մոդելավորում և նախագծում)